Դատախազությունը պահանջում է Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն ԱՄՆ դոլար

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում.

1 շարժական գույք.

1 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի 1 փոխառության պահանջի իրավունք.

137 միլիոն 935 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

189 միլիոն 821 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով