ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու է Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորման երկու ծրագրային հայտ
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորման երկու ծրագրային հայտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիայի ստացման երկու ծրագրային հայտի՝ «Սպորտ+ժամանց Գավառում» և «Անվտանգ մանկություն. Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում» ծրագրերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացրել, որ հայտերը կազմված են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքի 2024 թվականի բյուջեից մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու նպատակով հատկացվել է տասը միլիոն դրամ։ Երկու ծրագիրն էլ կիրականացվեն 2025 թվականի ընթացքում։