Մարզեր

Վերանորոգվում է Գանձակի երաժշտական դպրոցի պարասրահի հատակը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Գանձակի երաժշտական դպրոցի պարասրահի հատակը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի երաժշտական դպրոցում ընթանում են պարասրահի հատակի հիմնանորոգման աշխատանքներ՝ փայտե հատակը փոխարինվում է վինիլայինով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն իրականացվում են համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների հաշվին։ Աշխատանքների համար հատկացվել է 1միլիոն 950 հազար դրամ։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել ապրիլի վերջերին։ 

«Գանձակի երաժշտական դպրոցի պարասրահի փայտե հատակը, որը կառուցված էր տասնամյակների վաղեմությամբ, արդեն գտնվում էր փտած վիճակում, որտեղ պարապմունքներ անցկացնելը դժվար էր։ Հիմնախնդիրը հրատապ կարգավորելու համար էլ կատարվեց ֆինանսական միջոցների հատկացումը տեղական բյուջեի միջոցներից։ Ու շատ շուտով Գանձակի երաժշտական դպրոցի պարի խմբի սաները պարապմունքները կանցկացնեն միանգամայն բարվոք պայմաններում»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում