Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Անթալիայում երկկողմ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

«Անթալիայի դիվանագիտական ​​​​ֆորումի շրջանակում 2025 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի հարթակում: 

Քաղաքականություն

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Գրառման մեջ նաև ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։

 

Հայերեն العربية English فارسی Русский