ՀՀ ԱԺ պատվիրակությունը հրավիրվել է մասնակցելու Նորվեգիայում կայանալիք Ինտերնետ կառավարման համաժողովի պատգամավորական հատվածին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թելլեֆ Ինգե Մյորլանդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Թելլեֆ Ինգե Մյորլանդն ընդգծել է տեւական խաղաղության համաձայնագրի կնքման կարեւորագույն դերը տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման ապահովման գործում: Նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, բայց միայն կառուցողական երկխոսության եւ խաղաղության հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հրավիրվել է մասնակցելու այս տարի Նորվեգիայում կայանալիք Ինտերնետ կառավարման համաժողովի պատգամավորական հատվածին:

Զրուցակիցները շեշտել են միջխորհրդարանական կապերի խորացման եւ ամրապնդման անհրաժեշտությունը: Կողմերը մեծապես կարեւորել են տնտեսական դիվերսիֆիկացիան, որը կծառայի Եվրոպական միության հետ վիզաների ազատականցման գործընթացին` նպաստելով քաղաքացիների եւ գործարարների տեղաշարժին ու երկու կողմերի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ խաղաղ գործընթացի վերաբերյալ: 

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Հայերեն

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել