1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Կապանի թիվ 1 մանկապարտեզ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այցից տեսանյութ է հրապարակել:
Նա տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80 տոկոսը՝ 302 մլն դրամը, հատկացրել է կառավարությունը։
Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: