1 րոպեի ընթերցում
Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում ընթանում է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս ամսին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը և Ուիթքոֆը կքննարկեն ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչը լավ հնարավորություն է՝ փոխանցելու Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նա նաև կոչ է արել որևէ շրջադարձային արդյունք չակնկալել Սանկտ Պետերբուրգ Ուիթքոֆի այցից հետո։