1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանում երկու սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Կապանում սուբվենցիոն ծրագրով հիմնվել է հանգստի գոտի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն դրամ, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Նշվել է նաև, որ Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը՝ 7,4 կմ հատվածում իրականացվել են փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 149 մլն դրամ է, պետության մասնաբաժինը կազմել է ավելի քան 104 մլն դրամ։