Արման Եղոյանը Ջերսիում կմասնակցի ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների ղեկավարների համաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը կգործուղվի Ջերսի (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորը Ջերսի կգործուղվի 2025 թվականի մայիսի 17-21-ը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների ղեկավարների համաժողովի աշխատանքներին: