Տնտեսություն

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵկ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու  առկա խնդիրները։ 

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու վերացման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքներին։ 

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման արդյունավետ մեխանիզմներ գտնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել համատեղ աշխատանքային քննարկումները։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում