Մարզեր

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

1 րոպեի ընթերցում

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 43 սմ բարձրության վրա, ինչը 17 սմ-ով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

2025 թվականի հունվարից մինչ ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 15 միլիոն 615 հազար խմ ջուր։

Գավառագետում ապրիլի 10-ին ջրի ելքը կազմել է 10,6, Արգիճի գետում՝ 9,93 խմ վայրկյան։ 

Ապրիլի առաջին 10 օրվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում