Գանձակ բնակավայրում հետիոտնային կամուրջ է վերանորոգվել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում հետիոտնային կամուրջ է վերանորոգվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, վերանորոգումն իրականացվել է համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Այս նպատակով հատկացվել է 2 միլիոն 377 հազար դրամ։
Կամրջի վերանորոգումը կրճատել է Գանձակի մանկապարտեզ և թիվ 2 միջնակարգ դպրոց տանող ճանապարհները։ Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։