Գեղարքունիքի մարզում շարունակվում են գյուղաջակցության պետական ծրագրերի իրազեկման աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են գյուղաջակցության պետական ծրագրերի իրազեկման աշխատանքները, որոնք իրականացնում են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  ապրիլի 9-ին իրազեկման աշխատանքներ կազմակերպվել են Սևանի, ապրիլի 10-ին՝ Մարտունու համայնքապետարաններում։  

Հանդիպումներին մասնակցել են Սևանի և Մարտունու համայնքապետարանների պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ 

Հանդիպումների  ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսել են ՀՀ կառավարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանել ներկաների կողմից գյուղատնտեսության և բուսաբուծության ոլորտներին առնչվող հարցերի։ 

ՀՀ կառավարության կողմից իրականացվող Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է ընդլայնել հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալները, նպաստել դրանց մշակության արդյունավետության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև՝ բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: 

Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։ 

Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ 

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կտրամադրվի 80 000 դրամ, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000  դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000  դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ,  կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000  դրամ, իսկ կերի ճակնդեղի համար՝ 80 000 դրամ։ 

Մոտակա օրերին գյուղաջակցության պետական ծրագրերի իրազեկման աշխատանքներ կիրականացվեն նաև Վարդենիս և Գավառ համայքններում։

Հայերեն

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել