Մարզեր

Սևան համայնքում մեկնարկել է ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում մեկնարկել է ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագիրը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մեկնարկել է ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2024 թվականին հաստատված «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում դեռևս անցած տարեվերջին հիմնանորոգվել է Էներգետիկների փողոցը: 

Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգման ծրագիրը մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որոնց կհաջորդեն Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները: 

Սևան քաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է  628 միլիոն 990 հազար 550 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված են  քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգման, դիտահորերի պատերի ամրացման,  եզրաքարերի, նոր մետաղական խողովակների տեղադրման, ջրամեկուսացման և այլ  կարգիշինարարական աշխատանքներ: 

Հիմնանորոգումն ընդգրկում է 39 հազար 657 քմ տարածք: 

Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան-Շին» ՍՊԸ-ն է։ 

Աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում