Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։ 

Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ 

«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։ 

Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտի 11-ին հաստատվել է Հանրային խորհրդի կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը: Հանրային Խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Կառույցը 2021 թվականի մայիսից չուներ նախագահ, ինչպես նաև թափուր էին անդամների տեղերը: 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Ստյոպա Սաֆարյանը նշանակվել էր Հանրային խորհրդի նախագահ։ Նա այդ պաշտոնում մնաց մինչև 2021 թվականի մայիս, այնուհետև հրաժարական տվեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում