Միացյալ Նահանգներ

Դեմոկրատները պահանջում են մինչև մայիսի 30-ը Մասկին հեռացնել DOGE-ի ղեկավարի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Դեմոկրատները պահանջում են մինչև մայիսի 30-ը Մասկին հեռացնել DOGE-ի ղեկավարի պաշտոնից

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ արշավ են սկսել գործարար Իլոն Մասկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տասնյակ դեմոկրատներ Մասկի հեռացումը պահանջող նամակ են հղել Թրամփին։

«Հաշվի առնելով Մասկի և ձեր վարչակազմի կողմից օրենքի պարբերական խախտումները՝ մենք անհապաղ հրապարակային հայտարարություն ենք պահանջում ձեր վարչակազմից, որում հստակորեն կնշվի, որ Մասկը հրաժարական կտա և վայր կդնի որոշումներ կայացնելու բոլոր լիազորությունները, ինչպես դա պահանջում է օրենքը, մինչև մայիսի 30-ը», - ասվում է դեմոկրատների կողմից Թրամփին ուղղված նամակում:

Նամակի տակ ստորագրել է 77 դեմոկրատ օրենսդիր։

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ Մասկն օրինականորեն չի կարողանա այս տարի վերադառնալ դաշնային կառավարություն, մինչև չհրաժարվի իր ընկերություններից, այդ թվում՝ Tesla-ից և SpaceX-ից:

Ըստ օրենքի՝ հատուկ պետական ​​ծառայողները, ինչպիսին Մասկն է, որը ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչություն (DOGE), չեն կարող պաշտոնավարել 130 օրից ավելի։

Իր հերթին կոնգրեսական Գրեգ Քասարն Axios լրատվական հարթակին հայտնել է, որ սա դեռ միայն սկիզբն է. դեմոկրատներն «իրենց տրամադրության տակ ունեն իրավական գործիքակազմ, քաղաքական գործիքակազմ», ինչպես նաև «հասարակական ճնշման ողջ ուժը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում