ԱՊՀ գլխավոր քարտուղարը հանդես է եկել անվտանգության ուժեղացման օգտին

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը ռազմաքաղաքական իրադրության սրման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը «Սոյուզնիկի. ՕԴԿԲ» («Դաշնակիցներ. ՀԱՊԿ») պարբերականին։

«Նոր աշխարհակարգի ձևավորումը, ցավոք, ուղեկցվում է ռազմաքաղաքական իրադրության սրմամբ և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ այն ուժերի ձգտման պատճառով, որոնք փորձում են պահպանել գլոբալ գերիշխանությունը, թուլացնել և իրենց ազդեցությանը ենթարկել անկախ արտաքին և տնտեսական քաղաքականություն վարող պետություններին ու ինստիտուտներին», - ասել է նա։

Ըստ Լեբեդևի՝ դա ազդում է ԱՊՀ երկրների վրա՝ նրանց առջև դնելով տարբեր խնդիրներ։

«Նոր աշխարհակարգի ճարտարապետության ձևավորումն ուղղակիորեն ազդում է Համագործակցության երկրների վրա՝ բազմաթիվ հիմնարար հարցեր դնելով միջազգային հարաբերությունների համակարգի ապագա բնույթի և հավասար ու փոխշահավետ տնտեսական, առևտրային, տրանսպորտային, գիտական, մշակութային և այլ կապերի կառուցման վերաբերյալ», - հավելել է Լեբեդևը:

Նա նշել է, որ հարկավոր է ակտիվացնել արտաքին քաղաքական գործունեության համակարգման միջոցները և միավորել ԱՊՀ պետությունների ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։

Ըստ Լեբեդևի՝ ներկայում լուրջ փոփոխություններ են կրում   վերջին տասնամյակներում գործող միջազգային անվտանգության և տնտեսական կապերի համակարգերը։

 «Մենք ականատես ենք լինում գոյություն ունեցող աշխարհակարգի հիմնարար վերափոխման՝ ԱՄՆ-ի գլոբալ գերակայությունից դեպի բազմակենտրոն աշխարհակարգ», - նշել է նա։

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած