Հայաստանի ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները:

Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խորը համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Հայերեն English فارسی Français Русский