Հայաստան

Վթարավտանգ հատվածների բարելավումը նպաստել է ճանապարհատրանսպորտային պատահարների 72 տոկոսով նվազմանը․ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Վթարավտանգ հատվածների բարելավումը նպաստել է ճանապարհատրանսպորտային պատահարների 72 տոկոսով նվազմանը․ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց ճանապարհային ենթակառուցվածքում իրականացված բարեփոխումները՝ հատկապես վթարավտանգ հատվածների («սև կետերի») չեզոքացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Ղալեչյանը նշեց, որ 2021-2023 թվականներին միջպետական նշանակության 6 և հանրապետական նշանակության 7 ճանապարհների վրա կատարվել են ընդհանուր 61 վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքներ։

«Վթարավտանգ հատվածների վերացնելուց հետո կատարված վերլուծությունները ցույց տվեցին, որ այդ ճանապարհահատվածներում ավտովթարների թիվը էականորեն նվազել է։ Մասնավորապես՝ 2015-2020 թվականների միջին տարեկան ցուցանիշների համեմատ՝ 2024 թվականին այդ ճանապարհների վրա վթարների թիվը նվազել է 72 տոկոսով»,– ընդգծեց Ղալեչյանը։

Նա նշեց նաև, որ այս դրական միտումը հիմք է դարձել միջոցառումը համակարգային դարձնելու համար։ Ըստ այդմ՝ վթարավտանգ կհամարվեն ճանապարհի կամ փողոցի այն հատվածները, որտեղ մեկ տարվա ընթացքում արձանագրվում է առնվազն երեք միևնույն տեսակի կամ հինգ և ավելի տարբեր տեսակի ճանապարհատրանսպորտային պատահար՝ զոհերով կամ վիրավորներով։

«Այսինքն՝ մշտապես կգույքագրվեն և կդասակարգվեն վթարավտանգ հատվածները և որպես առանձին ճանապարհաշինական միջոցառում կներառվեն մեր տարեկան ծրագրերում»,- եզրափակեց Ղալեչյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում