Հայաստան

ՏԿԵՆ-ն անցել է ավտովթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացմանը․ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ՏԿԵՆ-ն անցել է ավտովթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացմանը․ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջանքերը ճանապարհային անվտանգության ոլորտում ուղղվում են ավտովթարների կանխարգելմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհային ենթակառուցվածքը առանցքային դեր ունի երթևեկության անվտանգության ապահովման հարցում, և հենց այդ պատճառով նախարարությունն անցում է կատարել կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը։

«Վերջին տարիներին մեր առաջնահերթությունն է դարձել ճանապարհների վիճակի բարելավումը։ Ընդհանուր օգտագործման ճանապարհների վերականգնման ծրագրերի շրջանակում ամեն տարի հիմնանորոգվում, վերակառուցվում կամ նորոգվում է շուրջ 500 կմ ճանապարհ»,- նշեց Ղալեչյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2018-2024 թվականներին ընդհանուր առմամբ հիմնանորոգվել, վերակառուցվել և նորոգվել է շուրջ 2421 կմ ճանապարհ, այդ թվում՝ 700 կմ-ը սուբվենցիոն ծրագրերով։

«Բացի ճանապարհների վերականգնումից, մեծ աշխատանքներ են իրականացվել նաև կահավորման ուղղությամբ․ 2024 թվականին տեղադրվել է 9433 ճանապարհային նշան, տեղադրվել է 121,294 մետր մետաղական արգելափակոց։ Կատարվել է 552,404 քմ գծանշման աշխատանք միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին»,- ասաց Ղալեչյանը։

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում