Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնում է մինչև 84%

2 րոպեի ընթերցում

SHANGHAI, CHINA - APRIL 25: The national flags of the United States and China flutter at the Fairmont Peace Hotel on April 25, 2024 in Shanghai, China. At the invitation of Chinese Foreign Minister Wang Yi, U.S. Secretary of State Antony Blinken will visit China from April 24 to April 26. (Photo by Wang Gang/VCG via Getty Images)

Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացնել մինչև 84%: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 9-ին հաղորդում է The Global Times-ը՝ հղում անելով Չինաստանի Պետական ​​խորհրդին առընթեր Մաքսային սակագների հանձնաժողովին:

Նոր սակագները պետք է ուժի մեջ մտնեն ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը 12:01-ից:

Չինական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի իշխանություններն ԱՄՆ-ի վեց ընկերություն ավելացրել են անվստահելի կազմակերպությունների ցանկում և 12 ամերիկյան կառույցներ՝ այն իրավաբանական անձանց ցանկում, որոնց նկատմամբ գործում է արտահանման վերահսկողություն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարված լրացուցիչ 34% տոկոս մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84% տոկոս այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվել է հետ կանգնել պատասխան միջոցներ ձեռնարկելու իր որոշումից։ Այսպիսով, հաշվի առնելով 20% մաքսատուրքերը, որոնք Թրամփը չինական ապրանքների համար սահմանել էր իր նախագահության առաջին ժամկետում, այժմ մաքսատուրքերը կազմում են 104%:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված ներկրման 104% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

Չինաստանն արձագանքել է Թրամփի այս քայլին՝ նրան մեղադրելով «բուլինգի գործելակերպ» կիրառելու մեջ և կոչ անելով ցուցաբերել հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձության վերաբերմունք»։

Միացյալ Նահանգներ

Չինաստանը Թրամփին մեղադրել «բուլինգի գործելակերպի» կիրառման մեջ՝ 104% մաքսատուրքերի պատճառով

Անցյալ շաբաթ Չինաստանի իշխանություններն, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից 34% մաքսատուրքեր սահմանելու որոշման, որոշում էին ընդունել ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ստացվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 34%-ի չափով։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար