ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչելով հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով