ԱՄՆ-ն Պանամայի ջրանցքը կպաշտպանի Չինաստանի ազդեցությունից. Պենտագոնի ղեկավար

2 րոպեի ընթերցում

Պանամա կատարած այցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ապրիլի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հասնել Պանամայի ջրանցքի նկատմամբ Չինաստանի ազդեցության նվազեցման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

«Չինաստանը չի կառուցել այս ջրանցքը, Չինաստանը չի վերահսկում այս ջրանցքը և չի օգտագործի այս ջրանցքը որպես զենք», - ասել է Հեգսեթը Վասկո Նունիես դե Բալբոայի անվան տեղի ամերիկյան ռազմաբազայում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն «անընդունելի» է համարել, որ Չինաստանից ընկերությունները «շարունակում են վերահսկել կարևորագույն ենթակառուցվածքը ջրանցքի գոտում», քանի որ դա «Չինաստանին հնարավորություն է տալիս լրտեսելու» և տեսնելու, թե ինչ է տեղի ունենում Պանամայում։ Հեգսեթը նշել է, որ Պանամայի իշխանությունների և մյուս գործընկերների հետ միասին ԱՄՆ-ն դուրս կբերի ջրանցքը Չինաստանի ազդեցությունից և այն կբացի բոլոր երկրների համար։

Ելույթի ժամանակ Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է Պանամայի հետ համագործակցության խորացման մասին։ 

«Դա ներառում է ԱՄՆ-ի և Պանամայի անվտանգության ուժերի միջև զորավարժությունների անցկացման և տվյալների փոխանակման ավելացում», - հստակեցրել է Հեգսեթը: 

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է մասամբ «կոմունիստական ​​Չինաստանի կողմից էլ ավելի լուրջ մարտահրավերներին արձագանքելու համար»:

Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները կապող Պանամայի ջրանցքն ԱՄՆ-ն կառուցել է 1914 թվականին: Մինչև 1999 թվականը երկիրը վերահսկում էր այդ 82-կիլոմետրանոց ջրային ուղին, իսկ հետո այն ամբողջությամբ հանձնվել է Պանամային։

Հունվարի վերջին Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է, որ Վաշինգտոնի համար կարևոր է վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ։ 

Թրամփի խոսքին ի պատասխան՝ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հունվարի վերջին հայտարարել էր, որ Պանամայի ջրանցքը «ԱՄՆ-ից նվեր» չէ և կշարունակի պատկանել իր կողմից ղեկավարվող երկրին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով