Մարզեր

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքը

Մեկնարկել են Գավառ քաղաքի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում  35 միլիոն 950 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է նրբանցքի ճանապարհի հիմնանորոգում՝ 545 գծամետր երկարությամբ և 2180 քմ մակերեսով։ 163 մետր երկարությամբ կտեղադրվի ջրահեռացման համակարգ, 175 մետր երկարությամբ՝ բազալտե եզրաքարեր։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում