Հայաստանում յուրաքանչյուր օր ավտովթարի հետևանքով միջինում մահանում է մեկ մարդ, 16-ը՝ վիրավորվում․ Անդրանիկ Քոչարյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ՝ տարեկան կտրվածքով միջինում ամեն օր մեկ մարդ մահանում է, 16-ը՝ ստանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ նշեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

ԱԺ նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումները նվիրված են «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմային։  Քոչարյանի խոսքով՝ լսումների նպատակն է քննարկումների միջոցով համակարգված լուծումներ առաջարկել ոլորտում առկա բազմաբնույթ խնդիրներին, որոնք շարունակաբար ունենում են ոչ միայն նյութական, այլև ցավալի մարդկային կորուստներ։

«Ըստ վիճակագրության տվյալների՝ համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան գրանցվում է 1,2 միլիոն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի։  Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահի զոհ է դառնում միջինում մեկ մարդ, վիրավորվում 16 մարդ։ Չնայած ենթակառուցվածքների և երթևեկության կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին՝ արդյունքները, ինչպես տեսնում եք, բավարար չեն։ Եվ մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ընդգծեց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ պատահարների պատճառներն ընդգրկում են ինչպես ոլորտի կառավարման ու ենթակառուցվածքային բացերը, այնպես էլ երթևեկության մասնակիցների անբավարար տեղեկացվածությունն ու պատասխանատվության պակասը։ Քոչարյանը կարևորեց հանրակրթության ոլորտում երթևեկության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև վարքագծի ձևավորումը երթևեկության անվտանգության ապահովման հարցում։

«Հետևաբար, այսօր ճանապարհային երթևեկության անվտանգության շուրջ մեր լսումները միտված են լինելու վեր հանել և արձանագրել ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքները՝ կրկին անգամ ընդգծելով ճանապարհային երթևեկության անվտանգության հարցում հասարակության առավել պատասխանատու վերաբերմունքի և երթևեկության մասնակիցների վարքագծի կարևորությունը։ Համոզված եմ, որ նշված հարցերի վերաբերյալ մտքեր և առաջարկություններ լսելուց հետո մենք կկարողանանք իմի բերել ամենը և ծառայեցնել ավելի ապահով և կազմակերպված ճանապարհային համակարգի ստեղծման գործընթացին։ Այս լսումների արդյունքում շատ հնարավոր է սկսենք մտածել տվյալ ոլորտի ռազմավարություն ունենալու խնդիրների շուրջ»,- եզրափակեց Քոչարյանը։

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի