Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ լուծում գտնելու հարցը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց շփումների շրջանակում քննարկում են ուկրաինական ճգնաժամի կայուն և երկարաժամկետ լուծման որոնումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Սցենարը, որը ներկայումս քննարկում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իհարկե ուկրաինական հակամարտության կայուն, երկարաժամկետ լուծում գտնելու մասին է։ Դա անելու համար անհրաժեշտ է վերացնել հիմնական պատճառները, այդ թվում՝ արևմտյան զենքի մատակարարումն Ուկրաինային»,- ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։