Ժաննա Անդրեասյանն ու Միխայիլ Շվիդկոյը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը:

Նախարարն առանձնակի անդրադարձել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Մոսկվայի մյուզիքլի թատրոնի համագործակցությամբ իրականացված «Փրայմ թայմ» մյուզիքլի առաջնախաղին, որը  համախմբել է տարբեր երկրների արվեստագետների։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի և Ռուսաստանի օպերային թատրոնների և թատերախմբերի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկու պետությունների համատեղ երիտասարդական օպերային ծրագրերը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև փոխգործակցության մասին, որի շրջանակում իրականացվել են երկկողմ այցելություններ, հյուրախաղեր, ապահովվել է մասնակցություն թատերական փառատոներին, ինչպես նաև Հայաստանում անցկացվել են վարպետության դասեր և սեմինարներ թատերական գործիչների համար:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին՝ ընդգծելով հատկապես կինոժառանգության պահպանության ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը: Կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի կինոֆոնդերի միջև համագործակցությամբ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման  համատեղ աշխատանքների կազմակերպումը:

Կողմերն անդրադարձելել են նաև երկու երկրների ստեղծագործական բուհերի, մասնավորապես՝ պարարվեստի ուսումնարանների, Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՎԳԻԿ-ի, ՌԱՏԻ-ի (ԳԻՏԻՍ), ինչպես նաև երկու երկրների կոնսերվատորիաների միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն խորացնելու հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2025 թվականի աշնանը ՌԴ-ում կայանալիք «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: 

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև մշակութային համագործակցության մեծ ներուժը: Նա նշել է՝ Հայաստանն ավելի լայն ներկայացվածություն պետք է ունենա ՌԴ-ում նախատեսված «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ռուսաստանյան հանրության մեծ հետաքրքրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Հայերեն Русский

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար