Տնտեսություն

ՀՀ վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը Հայաստանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունն՝ ի նպաստ Հայաստանում տնտեսության զարգացման: ՀՀ վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները և Կառավարության քայլերը միտված են տնտեսական կայուն աճի ապահովմանը: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ  իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքներին: Այս առումով, կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից և անդրադարձ կատարել հետագա քայլերին: 

Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման և այլ հարցերի շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում