Վաշինգտոնը փոխում է ՄԱԿ-ում սիրիական առաքելության իրավական կարգավիճակը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները տեղեկացրել է Նյու Յորքում գտնվող սիրիական առաքելության իրավական կարգավիճակի փոփոխության մասին. այժմ ՄԱԿ-ի անդամ պետության մշտական ​​ներկայացուցչի կարգավիճակի փոխարեն սիրիական առաքելությունը կունենա ԱՄՆ-ի կողմից չճանաչված կառավարություն ներկայացնող առաքելության կարգավիճակ։ Որոշման վերաբերյալ սիրիական կողմին պաշտոնական նոտա է հանձնվել ՄԱԿ-ի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV-ն։

Նոտայի համաձայն՝ նախատեսվում է չեղարկել G1 կատեգորիայի վիզաները, որոնք տրվում են ճանաչված կառավարությունների կողմից հավատարմագրված դիվանագետներին, և դրանք փոխարինել G3 վիզաներով, որոնք տրվում են Միացյալ Նահանգների կողմից չճանաչված կառավարությունների ներկայացուցիչներին։

«ԱՄՆ պետքարտուղարության հրահանգների հիման վրա՝ որոշվել է փոխել մշտական ​​պատվիրակության և նրա անդամների իրավական կարգավիճակը՝ անդամ պետության մշտական ​​ներկայացուցչությունից ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների կողմից չճանաչված կառավարության առաքելության», - նշված է ՄԱԿ-ում սիրիական առաքելության կողմից Սիրիայի արտաքին գործերի նախարարությանն ուղղված տեքստում, որից հատված է մեջբերել լիբանանյան «Ան-Նահար» թերթը։

Սիրիական պատվիրակությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի որոշման առնչությամբ։

«Նոտան ներառում է հստակ և ուղիղ հայտարարություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչում Սիրիայի ներկայիս անցումային կառավարությունը։ Դրան կարող են հաջորդել նմանատիպ քայլեր այլ երկրների կողմից, որոնք կիսում են ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը», - նշել է սիրիական պատվիրակությունը։

Լիբանանյան թերթը փորձել է պարզաբանում ստանալ որոշման առնչությամբ, սակայն Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել որոշումը։

Ըստ վերլուծաբանների՝ Սիրիան շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ երկիր, բայց առանց ԱՄՆ-ի կողմից ճանաչված կառավարության։

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար

Խնդիր եմ դրել մինչև 2031 թ․-ը հասնել Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․ Փաշինյան

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

ՀՀ կառավարության նիստ

Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սաուդյան Արաբիան Էր Ռիադի օդանավակայանից մոտ 100 օդանավ է տեղափոխել. WSJ

Պետգույքի կառավարման կոմիտեն պարզաբանել է Միկոյան 2/21 հասցեի անշարժ գույքի շուրջ ստեղծված իրավիճակը