Դատապարտվածների ազատազրկման ցուցանիշը նվազել է, աճել է տուգանքի կիրառման դեպքերի թիվը

3 րոպեի ընթերցում

2024 թվականին դատապարտվել է 9224 անձ, որոնցից միայն 905-ի նկատմամբ է կիրառվել ազատազրկում՝ կազմելով 9.8 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։

Նախորդ տարվա՝ 2023-ի համեմատ, երբ 4419 դատապարտված անձից 653-ը դատապարտվել էր ազատազրկման (14.8%), ցուցանիշը նվազել է։ Ինչպես 2023-ին, 2024-ին ևս որևէ անձ չի դատապարտվել ցմահ ազատազրկման։ Կարճաժամկետ ազատազրկման է դատապարտվել 81 անձ (2023 թվականին՝ 34):

Տուգանք նշանակված դեպքերի թիվը կրկնապատկվել է․ 2024-ին տուգանքի է դատապարտվել 5659 անձ, ինչը կազմում է դատապարտվածների 61.4%-ը։ 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 2683։

Բացի այդ, 1690 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ ըստ ՔՕ 84-րդ հոդվածի։ Այս ցուցանիշը 2023 թվականին կազմել էր 778։ Նրանցից 475-ը մեղադրվել է ոչ մեծ ծանրության, 612-ը՝ միջին ծանրության, 576-ը՝ ծանր, իսկ 27-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար։

2024-ին ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ է նշանակվել 11 անձի նկատմամբ։ Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է համապատասխանաբար 18 և 16։

Մեղադրողների կողմից 2024-ին դատարանների դատավճիռների դեմ ներկայացվել է 1258 վերաքննիչ բողոք։ Դրանցից 165-ը (10.8%) եղել է արդարացման, 115-ը (7.5%)՝ քրեական վարույթի կարճման, 761-ը (49.9%)՝ պատժի մեղմության, 19-ը՝ արարքի վերաորակման դեմ։ Մնացած բողոքները ներկայացվել են այլ հիմքերով։

Բերված վերաքննիչ բողոքներից 121-ը (7.9%) բավարարվել է, 36-ը (2.4%)՝ մասնակի, 848-ը (55.6%)՝ մերժվել։ 443 բողոք դեռ գտնվում են քննության փուլում։

Դատավարության մյուս մասնակիցների կողմից բերված վերաքննիչ բողոքների ընդհանուր թիվը կազմել է 625։ Դրանցից 494-ը կամ 79%-ը վերաբերել է պատժի խստությանը, 53-ը կամ 8.5%-ը բավարարվել է, 27-ը կամ 4.4%-ը՝ մասնակի։ 202 բողոք գտնվում է քննության փուլում։

2024-ին ՀՀ գլխավոր դատախազի և տեղակալների կողմից բերվել է 285 վճռաբեկ բողոք (2023-ին՝ 151), որոնցից 91-ն ընդունվել է վարույթ։ Դրանցից 36-ը բավարարվել է, 2-ը՝ մասնակի։ 52 բողոքի քննությունը շարունակվում է։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում