2024 թվականին կալանավորման միջնորդությունների թիվն աճել է շուրջ 12 տոկոսով

2 րոպեի ընթերցում

2024 թվականին կալանավորման մասին դատախազների ներկայացրած միջնորդությունների թիվն աճել է՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 242-ով կամ 11.9 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։ 

Այդ ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 2282 միջնորդություն՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դրանցից բավարարվել է 2013-ը կամ 88.2 տոկոսը, մերժվել՝ 269-ը կամ 11.8 տոկոսը։

Համեմատության համար՝ 2023 թվականին ներկայացվել էր 2040 միջնորդություն, որոնցից բավարարվել էր 1559-ը (76.4 տոկոս), մերժվել՝ 481-ը (23.6 տոկոս)։ Այսպիսով՝ 2024 թվականին 11.8 տոկոսով աճել է նաև միջնորդությունների բավարարման տոկոսային ցուցանիշը, ինչն, ըստ դատախազության, վկայում է դրանց հիմնավորվածության և պատճառաբանվածության բարձր աստիճանի մասին։

2024 թվականին ձերբակալվել է 7721 անձ, ինչը 924-ով կամ 10.7 տոկոսով պակաս է 2023 թվականի համեմատ, երբ այդ ցուցանիշը կազմել էր 8645։ Միաժամանակ ձերբակալումից ազատվել է 5461 անձ, մինչդեռ 2023-ին այդ թիվը կազմել էր 7160։

Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացվել է 210 միջնորդություն, որոնցից 185-ը բավարարվել է (88.1 տոկոս), իսկ 25-ը մերժվել է (11.9 տոկոս)։ Նախորդ տարի ներկայացվել էր ընդամենը 114 միջնորդություն, որոնցից բավարարվել էր 87-ը (76.3 տոկոս)։

2024 թվականին գրավը որպես խափանման միջոց կիրառվել է 317 անձի նկատմամբ (2023-ին՝ 224), իսկ պաշտոնավարման կասեցում՝ 96 անձի նկատմամբ (նախորդ տարի՝ 67)։ Նշվում է, որ 71 կասեցում իրականացվել է կոռուպցիոն վարույթներով, ինչը կրկնակի աճ է 2023 թվականի համեմատ (38 դեպք)։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում