Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան մայիսին կտրուկ կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գներն Ասիայի համար

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան մայիսին կտրուկ կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գներն Ասիայի համար

Սաուդյան Արաբիան մայիսին ասիական գնորդների համար մեկ բարելի դիմաց 2,3 դոլարով կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գները, ինչն առավելագույնն է 2022 թ. հոկտեմբերից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Նշվում է, որ ըստ պետական Saudi Aramco ընկերության՝ նավթի հիմնական տեսակը՝ Arab Light-ը, որը մատակարարվում է Ասիա, 4 ամսվա ընթացքում կէժանանա՝ հասնելով նվազագույն մակարդակի։ Այն կարժենա 1,2 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը:

ԱՄՆ-ի համար նավթի բոլոր տեսակների գները կնվազեն բարելի դիմաց 0,2 դոլարով, հյուսիսարևմտյան Եվրոպայից և Միջերկրածովյան տարածաշրջանից գնորդների համար՝ մեկ բարելի դիմաց 0,5 դոլարով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում