Իրան

Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը

1 րոպեի ընթերցում

Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը

Իրանը 2025 թվականին նախատեսում է վերսկսել Պարսից ծոցում նավթի և գազի հանքավայրերի որոնումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին հայտնել է  Իրանի Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթային արդյունաբերության նախարարությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ աշխատանքով կզբաղվի NIOC ընկերությունը:

Ըստ աղբյուրի՝ Իրանը դադարեցրել էր ծովային հետախուզումը 2019 թվականին՝ ծովային հորատման սարքերի պակասի պատճառով։ Սակայն իրանական կողմն այժմ գտել է անհրաժեշտ սարքավորումների մատակարար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում