Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկան փոխըմբռնման հուշագիր են կնքել

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայկական կողմն այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է: 

Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առողջապահական նորարարությունների և տեխնոլոգիաների ներդրման ընդլայնման միջոցով հնարավոր կլինի խթանել և ամրապնդել առողջապահության ոլորտում երկու երկրների շարունակական գործակցության շրջանակները։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում, լավագույն փորձի և հմտության փոխանակում, որտեղ մասնագետները ներկայացրել են օնկոլոգիական հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումներն ու մատուցվող ծառայությունները երկու երկրներում:

Այնուհետև շրջայց է եղել համալսարանական կլինիկայի բաժանմունքներում:

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություն է երկու պետությունների բժշկական հաստատությունների միջև կապերի ձևավորման համար, այդ թվում` համատեղ հետազոտությունների, կլինիկական դիտորդական ծրագրերի մշակման և իրականացման, վերապատրաստումների, գիտաժողովների, ինչպես նաև` ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման տեսանկյունից:

Հայերեն English Русский

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի