Միացյալ Նահանգներ

Կրեմլում զգուշավոր լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

Կրեմլում զգուշավոր լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության առումով զգուշավոր լավատեսություն կա, տքնաջան աշխատանք է տարվում, այն շարունակվելու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զգուշավոր լավատեսություն կա: Աշխատանք է տարվում, աշխատանքը տքնաջան է: Աշխատանքը տարվում է տարբեր կապուղիներով: Շատ կարևոր են այնպիսի շփումները, ինչպիսին իրականացրել է Կիրիլ Դմիտրիևը (խմբ.՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը): Դա շատ կարևոր է: Աշխատանքը շարունակվելու է», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա այսպես է մեկնաբանել Դմիտրիևի բանակցությունները ԱՄՆ-ում, որոնք տեղի են ունեցել օրերս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում