Մարզեր

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի որոշ դպրոցների շենքային պայմանների բարեկարգման համար միջոցներ է հատկացրել

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի որոշ դպրոցների շենքային պայմանների բարեկարգման համար միջոցներ է հատկացրել

ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին նորոգման աշխատանքների ընթացքն ապահովելու համար հատկացվել է 1 միլիոն 328,7 հազար դրամ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2024 թվականի նոյեմբերի վերջերից մեկնարկել և ընթանում են Վաղաշենի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 187 միլիոն 200 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսված է հատակի և տանիքի, սանհանգույցների, կոյուղագծի, ջրամատակարարման ներքին ցանցի նորոգում, նոր դռների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, ներկում, մարզադահլիճի ջերմամեկուսացում։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 240 օրվա ընթացքում։

ՀՀ կառավարության նույն որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել ԿԳՄՍ նախարարությանը՝ հանրապետության մարզերի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգման և  նախապատրաստական աշխատանքների համար։ 

Գեղարքունիքի մարզից նշված դպրոցների ցանկում ընդգրկված են Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի և Ակունքի միջնակարգ դպրոցները, որոնց դեպքում հատկացված միջոցները կծախսվեն նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում