Դատախազը դատարան է հանձնել խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը

2 րոպեի ընթերցում

Դատախազը, 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում 2024 թվականի հունիսի 13-ին խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ դատախազը, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությունը և ապօրինի հրազեն կրելը), Ս.Հ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանություն կազմակերպելը), Է.Ա.-ի, Է.Մ.-ի, Պ.Վ.-ի, Է.Կ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությանն օժանդակելը): 

Ն.Ա.-ի, Ս.Հ.-ի, Է.Մ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Է.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը, Պ.Վ.-ի և Է.Կ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը (Պ.Վ.-ի և Է.Կ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները մերժելու մասին որոշումները հսկող դատախազի կողմից վիճարկվել են վերաքննության կարգով):

Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությունը և ապօրինի հրազեն կրելը) հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով