Մերձավոր Արևելք

Հունգարիան Միջազգային քրեական դատարանից դուրս գալու ընթացակարգ է սկսում

1 րոպեի ընթերցում

Հունգարիան Միջազգային քրեական դատարանից դուրս գալու ընթացակարգ է սկսում

Հունգարիայի կառավարությունն ապրիլի 3-ին հայտարարել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու ընթացակարգ սկսելու իր որոշման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

«Հունգարիան դուրս կգա ՄՔԴ-ից, - հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության ներկայացուցիչը։ - Կառավարությունն այս ընթացակարգը կսկսի հինգշաբթի օրը՝ սահմանադրական և միջազգային օրենսդրական նորմերին համապատասխան»։

Այս հայտարարությունը հնչել է այն բանի ֆոնին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի նկատմամբ գործում է ՄՔԴ-ի ձերբակալման հրաման, ժամանել է Բուդապեշտ:

2024 թ. նոյեմբերին ՄՔԴ-ն Բենիամին Նեթանյահուին և այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու հրաման է տվել «մարդկության դեմ կատարած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների» համար՝ կապված Գազայի հատվածում հակամարտության հետ։

Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործողությունների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում