1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 102-րդ տեղը։
Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։