Հայաստան

Հայաստանի մի քանի բժշկական կենտրոնների տնօրեններ կփոխվեն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի քանի բժշկական կենտրոնների տնօրեններ կփոխվեն

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և մի քանի այլ բժշկական կենտրոնների տնօրեններ կփոխվեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարծում եմ՝ սա նորմալ ընթացք է. տնօրենների փոփոխությունը մեր ընթացիկ գործունեության մի մասն է»,-շեշտեց նա։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թե՛ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, թե՛ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարությունները և թիմերը մեծ ներդրում են ունեցել նոր մշակույթով, նոր ստանդարտներով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոնների ձևավորման գործում, բայց եկել է զարգացման նոր ուղիներով գնալու ժամանակը։

Նա ընդգծեց, որ նախարարությունը քննարկում է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում