Մարդիկ չեն փոխվում, եթե սեր կամ ցավ չկա, ֆինանսական շուկաները ևս հիմնված են զգացմունքների, ընկալումների վրա. Գերդ Լեոնարդ

2 րոպեի ընթերցում

Ֆուտուրիստ, The Futures Agency-ի գործադիր տնօրեն Գերդ Լեոնարդը համոզված է, որ ֆինանսական շուկաները հիմնված են զգացմունքների և ընկալումների վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերդ Լեոնարդը ապագայի վերաբերյալ իր դիտարկումներով կիսվեց Երևանում անցկացվող Doing Digital Forum-ի շրջանակում: 

«Կարող ենք վստահ ասել, որ մի աշխարհում ենք, որտեղ ամեն ինչ փոխվում է: Այն, ինչ մեզ համար իրողություն էր 10 տարի առաջ, այսօր վիճարկվում է: Պետք է ավելի լավ պատրաստված լինենք, որ հասկանանք, թե որն է հաջորդ քայլը»,-ասաց ֆուտուրիստը:

Ըստ նրա՝  շատ կարևոր է հիշել՝ մարդիկ սովորաբար չեն փոխվում, մինչև պատճառ չլինի, եթե մարդը խնդիր չունի, թերապիայի չի գնա:

«Մարդիկ չեն փոխվում, եթե սեր կամ ցավ չկա: Ֆինանսական շուկաները նույնպես հիմնված են զգացմունքների, ընկալումների վրա: Արհեստական բանականության ամենավտանգավոր կտորը սա է, կարող ենք հայտնվել մի տեղում, որտեղ արհեստական բանականությունն առաջարկում է ֆինանսական արձագանք: Հասանք Brexit-ին այդ կերպ»,-ասաց Գերդ Լեոնարդը:

Խոսելով առանց վարորդի մեքենաներից՝ նա նկատեց, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ խոսվում է այդ մասին, սակայն դրանք դեռ չեն կիրառվում լայնորեն: Ֆուտուրիստը ցույց տվեց իր կողմից արված կադրեր՝ Սան Ֆրանցիսկոյում ինքնավար մեքենայով երթևեկելիս:  

«Միանշանակ անվտանգ էր զգացվում: Մեքենան բոլոր խնդիրները լուծում էր: Բայց երթևեկությունն ԱՄՆ-ում դանդաղ է, վարորդները դեպքերի մեծ մասում շատ լարված չեն, ինչպես Գերմանիայում: Բեռլինում, օրինակ, 40 վայրկյան հետո պատահար տեղի կունենար»,-ասաց ֆուտուրիստը: 

Ըստ նրա՝ առանց վարորդի մեքենաներն ԱՄՆ-ում կաշխատեն: Սակայն շատ քաղաքներում դրանք չեն աշխատի: «Բայց այսպես է ապագան գալիս»,-նշեց նա: 

Հայերեն English

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին