ՀՀ դեսպանն ու Էմանուել Մակրոնի խորհրդականը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Էմանուել Մակրոնի խորհրդականը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչող հարցեր

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 2-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համապատասխան հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Հաղոդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ 

«Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին՝ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը ողջունելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար այն ստորագրելու կարևորությունն ընդգծելու հանգամանքը»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։ 

ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ դեսպան Խաչատրյանը և Էմանուել Բոնն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական արդի այլ թեմաների, քննարկել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչող հարցերի լայն շրջանակ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում