Նախորդ տարի աճել է քրեական վարույթների քանակը, կարճման դեպքերն ավելացել, իսկ քննության ժամկետները կրճատվել են

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2024 թվականին ավարտվել է 38.058 քրեական վարույթ, ինչը 4662-ով կամ 14 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին (33.396 վարույթ)։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 11.801 քրեական վարույթ, որոնք առնչվել են 13.179 անձի։ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 8393 վարույթ՝ 10.115 անձի վերաբերյալ։ Այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներն աճել են 3408-ով կամ 40.6 տոկոսով։

Կարճված վարույթների թիվը կազմել է 26.212, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1264-ով կամ 5.1 տոկոսով։ Դրանցից 17.813 վարույթը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ հանցակազմի բացակայության պատճառներով։

Դատարան է ուղարկվել նաև 45 վարույթ՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 55։ 

2024 թվականին ավարտված վարույթների 42.1 տոկոսը քննվել է մինչև 2 ամիս, իսկ 2023-ին՝ 39.9 տոկոս։ Մինչև 4 ամիս քննված վարույթները կազմել են 21.5 տոկոս (2023-ին՝ 20.7 տոկոս), մինչև 6 ամիս՝ 15 տոկոս (2023-ին՝ 15.9 տոկոս), մինչև 1 տարի՝ 11.9 տոկոս (2023-ին՝ 16 տոկոս), 1 տարուց ավելի քննվող վարույթները կազմել են 9.5 տոկոս (2023-ին՝ 7.5 տոկոս)։ 

Ընդհանուր առմամբ, 6 ամսից ավելի քննված վարույթների մասնաբաժինը նվազել է 2.1 տոկոսով՝ կազմելով 21.4 տոկոս։ Այս ցուցանիշը վկայում է, որ նախաքննությունների ձգձգման դեպքերը պակասել են՝ իրավասու մարմինների, այդ թվում՝ Գլխավոր դատախազության կողմից իրականացված վերահսկողության շնորհիվ։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով