Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են, սակայն աճել է բարձր վտանգավորությամբ թմրանյութերի քանակը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը նվազել է 28.2 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։

Մասնավորապես՝ 2024 թվականին արձանագրվել է 3639 դեպք, մինչդեռ 2023-ին՝ 5070։

Թմրամիջոցների իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքերն այս տարի կազմել են 1910՝ նախորդ տարվա 2802-ի դիմաց, ինչը նվազում է 31.8 տոկոսով։

Չնայած ընդհանուր թվի նվազմանը` գործերի բացահայտման ցուցանիշներն իջել են։ Ընդհանուր դեպքերի բացահայտումը կազմել է 14.8 տոկոս՝ նախորդ տարվա 15.6 տոկոսի փոխարեն, իսկ իրացման նպատակով դեպքերինը՝ 8.3 տոկոս՝ 2023-ի 8.8 տոկոսի դիմաց։ 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից իրավապահների կողմից առգրավված քանակը զգալիորեն աճել է․ 2024-ին առգրավվել է ավելի քան 426 կգ թմրամիջոց, 750 գ հոգեմետ նյութ և 29.8 գ պրեկուրսոր, մինչդեռ 2023-ին այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար՝ 202 կգ, 376 գ և 125 գ։ 

Նախորդ տարիների համեմատ մտահոգիչ է բարձր վտանգավորությամբ թմրամիջոցների՝ այդ թվում «Հերոին», «Մեթամֆետամին», «Մեֆեդրոն», «Սփայս», «Կոկաին» տեսակի նյութերի շրջանառության ավելացումը։ Մասնավորապես՝ «Հերոինի» առգրավված քանակը կազմել է ավելի քան 17 կգ, «Մեթամֆետամինը»՝ 13.5 կգ, իսկ «Մեֆեդրոնը»՝ ավելի քան 4 կգ։

Նվազել է բուսական ծագման որոշ թմրամիջոցների շրջանառությունը, ինչպես օրինակ՝ «Կանեփ», «Ափիոն» և «Հաշիշ»։

ՀՀ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառվել է 7772 քաղաքացի, որը մի քանի տասնյակով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտման ցուցանիշը բարելավվել է մասնավորապես Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանի մի շարք վարչական շրջաններում։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով