Անքնություն, սրտի խնդիրներ. մասնագետը մատնանշում է էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցությունը դեռահասների վրա

2 րոպեի ընթերցում

Բժիշկներն ահազանգում են՝ դեռահասների մոտ քնի ռեժիմի խախտումները, տրամադրության տատանումները և հիշողության թուլացումը հաճախ կապված են էներգետիկ ըմպելիքների չարաշահման հետ։

Սրտաբան Աշոտ Ավագյանն իր պրակտիկայում բազմաթիվ դեպքերի է հանդիպել, երբ էներգետիկ ըմպելիքների չարաշահումը հանգեցրել է զարկերակային ճնշման բարձրացման, սրտի աշխատանքի արագացման, տագնապի զգացողության, անհանգստության, քնի խանգարման, անքնության, ջրազրկման, ծայրահեղ դեպքերում՝ սրտի ռիթմի խանգարման, երիկամների սուր անբավարարության։ 

Նրա բուժառուներից 15-ամյա Ա. Հ.-ն ամիսներ շարունակ տառապում էր անքնությամբ. հետազոտվելուց հետո պարզեց, որ նրա գանգատների հիմնական պատճառը այդ ըմպելիքներն էին։ Բժիշկը հաստատել էր, որ դրանց օգտագործումը խաթարել է անչափահասի նյարդային համակարգի բնական ռեժիմը՝ առաջացնելով գերլարվածություն և նյարդային անհանգստություն։ Սրտաբան Աշոտ Ավագյանը նշում է. «Դեպքը առաջինը չէ։ Սրտի ռիթմի խանգարումը և զարկերակային բարձր ճնշումը ոչ միշտ են հնարավոր կարգավորել միայն դեղորայքով։ Չի բացառվում, որ տուժածները հետագայում դիմեն վիրահատական միջամտությունների կամ այդ խնդիրները նրանց ուղեկցեն ողջ կյանքի ընթացքում»։

Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործումը դպրոցականների շրջանում բարձր ցուցանիշներ է գրանցել:

Դրանք ներկայացվում են որպես էներգիա հաղորդող և թարմություն հաղորդող միջոց, սակայն հատկապես վտանգավոր է, որ այս ըմպելիքների հիմնական սպառողները 10-15 տարեկաններն են, իսկ դեպքեր են գրանցվում, երբ դրանք օգտագործում են ավելի փոքր տարիքի երեխաները։ Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, արհեստական խթանիչներ, որոնք կարող են բացասաբար ազդել նյութափոխանակության վրա։ 

Լիլիթ Հակոբջանյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը