Մերձավոր Արևելք

Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին Գազայի հատվածում

2 րոպեի ընթերցում

Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին Գազայի հատվածում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գործողությունների ընդլայնման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Times of Israel-ը։

Կացը հայտարարել է, որ նպատակն է մաքրել մի շարք շրջաններ «ահաբեկիչներից ու նրանց ենթակառուցվածքներից, հսկայական տարածք գրավել, որը կմիացվի Իսրայել պետության անվտանգության գոտիներին»:

Նա նաև կոչ է արել անկլավի բնակիչներին «հիմա դեպի առաջ շարժվել ՀԱՄԱՍ-ին տապալելու և բոլոր պատանդներին վերադարձնելու համար»։

Բացի այդ, հրատարակությունը, վկայակոչելով պաղեստինյան կողմին, հաղորդում է, որ իսրայելական ցամաքային ուժերն սկսել են գործել անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մի քանի հատվածներում։

Ապրիլի 1-ին ԻՊԲ-ն Ռաֆահի և մերձակա շրջանների բնակիչներին նախազգուշացրել էր տվյալ գոտին լքելու անհրաժեշտության մասին՝ նրանց խորհուրդ տալով տեղափոխվել ալ Մավասիի ափամերձ հումանիտար գոտում գտնվող վրանային ճամբարներ:

Մարտի 18-ին ԻՊԲ-ն հայտնել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող օբյեկտների վրա զանգվածային հարվածների վերսկսման մասին։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը մարտական գործողությունները վերսկսելու իր որոշմամբ վտանգում է Գազայի հատվածում մնացած իսրայելցի պատանդների կյանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում