ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ 

Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն ռեսուրսների և ուսումնական ծրագրերի ինտեգրմանը աջակցելու համար, որպեսզի ԱՄՆ-ի ողջ տարածքում ուսանողները տեղեկանան մարդկության դեմ այս անպատիժ հանցագործության պատճառների հետևանքների և մնայուն դասերի մասին։ 

Դինա Տիտուսը շեշտել է, որ ուսանողներին Հայոց ցեղասպանության մասին կրթական ռեսուրսներ ներկայացնելուն միտված օրինագիծը Ցեղասպանության ժխտման դեմ պայքարի մաս է, ինչպես նաև հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Այս օրինագիծը հավատարմություն է ճշմարտության և արդարության և կրթության ուժի նկատմամբ՝ միտված ապագա սերունդների համար ավելի տեղեկացված և կարեկցող աշխարհ կառուցելուն»,- ասել է կոնգրեսականը։ 

Գաս Բիլիրակիսը իր հերթին նշել է, որ հարկավոր է ճանաչել անցյալի վայրագությունները, որպեսզի կանխեն ապագայում դրանց կրկնությունը։ «Այդ նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկվածությունն է, դրա համար ես հպարտ եմ, որ նորից Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագծի համահեղինակ եմ»,- ընդգծել է Բիլիրակիսը։ 

Դեյվիդ Վալադաոն ասել է, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը 1.5 միլիոն մարդու կյանք է խլել, և չափազանց կարևոր է, որ այդ մութ էջը չմոռացվի։ «Այս ողբերգության մասին ամերիկացիներին ուսուցանելը կարևոր նշանակություն ունի։ Որպես Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես հպարտ եմ, որ աջակցում եմ կրթական ջանքերն ամրապնդելու քայլին և վերահաստատում եմ մեր հավատարմությունը ճշմարտությանն ու հիշողությանը»,- ընդգծել է Վալադաոն։ 

Օրինագծի մասին խոսել է նաև կոնգրեսական Թեդ Լյուն. 

«Հայերի ցեղասպանությունը չարի ամենասարսափելի դրսևորումն է։ Չնայած մենք չենք կարող 110 տարի հետ գնալ. որպեսզի կանխենք մոտավորապես 1.5 միլիոն հայերի սպանությունները, բայց մենք կարող ենք օգտագործել կրթությունը, որպեսզի երաշխավորենք, որ զոհերը երբեք չեն մոռացվի։ Այս վայրագությունները տևական ազդեցություն են թողել Հայաստանի և հայկական սփյուռքի վրա։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք երաշխավորենք, որ ապագա սերունդները կիմանան այս կոտորածի մասին, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- ասել է Լյուն՝ նշելով, որ ուրախ է միանալ Դինա Տիտուսի նախաձեռնությանը։ 

Հայերեն English Français Русский Türkçe 中文

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում