Աշխարհ

Ֆրանսիայի գլխավոր դատախազը կարծում է, որ Լը Պենը կարող է դատավճիռը բողոքարկել մինչև ընտրությունները

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի գլխավոր դատախազը կարծում է, որ Լը Պենը կարող է դատավճիռը բողոքարկել մինչև ընտրությունները

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի գործով բողոքարկման գործընթացը կարող է տեղի ունենալ 2027 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Ռեմի Էյզը։

«Ես չպետք է խոսեմ այս հարցի մասին…. Տեխնիկապես, տեսականորեն դա հնարավոր է», - պատասխանել է նա համապատասխան հարցին RTL ռադիոկայանի եթերում: 

Դատախազի խոսքով՝ Լը Պենի դատավճռի բողոքարկումը «չպետք է երկար ժամանակով հետաձգել», բայց պետք է հաշվի առնել դատարանների ծանրաբեռնվածությունը։

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Լը Պենի մասնակցությամբ բողոքարկման գործընթացն սկսելու որոշումը կախված է Փարիզի վերաքննիչ դատարանից։ Ընդ որում, Էյզը, պատասխանելով հստակեցնող հարցին, հավելել է, որ 2026 թվականին բողոքարկում ներկայացնելն «իհարկե հնարավոր է»:

Մարտի 31-ին դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության գործով և նրան հինգ տարով արգելել է քաղաքականությամբ զբաղվել։ Այս որոշումն անհնար է դարձնում Լը Պենի առաջադրումը 2027 թվականի նախագահական ընտրություններում։ Նման սցենարը նա նկարագրել էր որպես «քաղաքական մահ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում