Հայաստանը ՄԱԿ-ի անդամ 70 երկրի անունից հանդես է եկել «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58–րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից, հանդես է եկել  «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայտարարությամբ կոչ է արվում ապահովել կանանց ու աղջիկների լիարժեք մասնակցությունը թվային ծառայություններում, գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում, ինչպես նաև խթանել որոշումների կայացման գործընթացներում նրանց առաջնորդությունը:

Ընդգծվում է միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ կանանց ու աղջիկների համար տեղեկատվության և թվային ծառայությունների հասանելիության հավասար հնարավորություններ երաշխավորելու նպատակով:

Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը, որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ, միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից, ինչպիսիք են Էստոնիան, Ֆրանսիան, Չիլին, Կոստա Ռիկան, Ճապոնիան և Քենիան:

Հայերեն العربية فارسی Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի