Հայաստանում ավտովթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 11,9 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների նվազման միտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունները 2023 թվականի 2185 դեպքից 2024 թվականին նվազել են մինչև 1936 դեպք՝ 249-ով կամ 11.4 տոկոսով։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նույնպես բարելավվել է՝ կազմելով 38.9 տոկոս՝  նախորդ տարվա 36.4 տոկոսի փոխարեն։

Մահվան ելքով ճանապարհային հանցագործությունների դեպքերն էլ նվազել են 204-ից՝ 174-ի՝ 30 դեպքով կամ 14.7 տոկոսով։ Բացահայտման ցուցանիշն այս ոլորտում նույնպես աճել է՝ 14.2 տոկոսից հասնելով 16.7 տոկոսի։

Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, 2023 թվականի 4614-ի փոխարեն, որի հետևանքով մահացել է 333 քաղաքացի (նախորդ տարի՝ 378), վնասվածք ստացել է 6116 մարդ (նախորդ տարի՝ 6538)։

Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 300-ով կամ 6.5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով կամ 11.9 տոկոսով, վիրավորների թիվը՝ 422-ով կամ 7.4 տոկոսով։ 

Երևան քաղաքում հանցագործությունների թիվը նվազել է 119-ով կամ 13.6 տոկոսով, սակայն մահվան ելքով դեպքերն աճել են 1-ով կամ 2.3 տոկոսով։

Հանրապետության մարզերում դեպքերի թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 61 տոկոսը՝ 1182 դեպք, որոնց մեծ մասում արձանագրվել է նվազման միտում։ Բացառություն են կազմել Արագածոտնի և Լոռու մարզերը, որտեղ հանցագործությունների աճ է արձանագրվել համապատասխանաբար 14.8 և 33.1 տոկոսով։

Մարզերում մահվան ելքով դեպքերը նվազել են 31-ով կամ 19.25 տոկոսով, բացի Արագածոտնի մարզից, որտեղ աճը կազմել է 6 դեպք կամ 60 տոկոս։ 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով